Metallica խմբի կիթառահար Կիրկ Հեմեթը կորցրել է իր iPhone-ը՝ 250 նոր ստեղծագործություններով

14:17   24 ապրիլի, 2015

Metallica խմբի կիթառահար Կիրկ Հեմեթը կորցրել է իր iPhone-ը, որի մեջ եղել են նրա 250 ձայնագրված ստեղծագործությունները:

The Guardian-ը տեղեկացրել է, որ կորցրած նյութերը նախատեսված էին խմբի նոր ալբոմի աշխատանքների համար:

«Ես անչափ հուսահատված էի, քանի որ դրանց կրկնօրինակը չէի պահպանել: Միայն ութ ստեղծագործություն եմ հիշում: Հավանաբար, մնացածը չպետք է տեղ գտնեին նոր ալբոմում: Ես պարզապես անցնում եմ առաջ», — ասել է Հեմեթը:

Նշենք, որ 2012թ-ին կիթառ արտադրող Gibson ընկերությունը Հեմեթին դասել է լավագույն ծանր-մետալ կատարող կիթառահարների վարկանիշային աղյուսակի երկորդ տեղում:

 

 



© NEWS.am STYLE