Կուրտ Քոբեյնի՝ Լոս Անջելեսում գտնվող տունը կարելի է վարձակալել 150 դոլարով

17:39   24 ապրիլի, 2015

Nirvana խմբի անդամ Կուրտ Քոբեյնի՝ Լոս Անջելեսում գտնվող տունը մեկ օրով կարելի է վարձակալել 150 դոլարով: The Guardian-ը տեղեկացրել է, որ բնակարանի վարձակալության հայտարարությունը կարելի է տեսնել Airbnb կայքում:

Բնակարանի մեկ շաբաթվա վարձը կազմում 1140 դոլար՝ օրական 150 դոլար:

Նշենք, որ Քոբեյնը այդ բնակարանում ապրել է 1991-1992թթ-ին, երբ Nirvana խումբը իր փառքի գագաթնակետին էր հասել: Երաժիշտը տեղափոխվել է այս բնակարանից, երբ խողովակները պայթել ու ջրով ողողել են նրա կիթառն ու նկարները:



© NEWS.am STYLE