Երեկ Երեւանում տեղի է ունեցել աշխարհահռչակ System of a Down ռոք խմբի խելահեղ համերգը:
Հանրապետության հրապարակում կայացած համերգին ներկա էին հազարավոր երկրպագուներ, ովքեր 2 ժամ շարունակ վայելում էին իրենց սիրելի երաժիշտների կատարումները՝ չնայած եղանակային վատ պայմաններին եւ հորդառատ անձրեւին:
Խմբի բաս կիթառահար Շավո Օդաջյանը նոր լուսանկար է տեղադրել Facebook-յան իր էջում եւ շնորհակալություն հայտնել երկրապագուներին.
«Ինչպիսի՜ գիշեր. Շնորահակալություն Երեւան: Դուք զիլ եք»: