Ջոն Դոլմայան. «Շնորհակալություն, Հայաստան»

12:56   24 ապրիլի, 2015

Երեկ Երեւանում տեղի է ունեցել աշխարհահռչակ System of a Down ռոք խմբի խելահեղ համերգը:

Հանրապետության հրապարակում կայացած համերգին ներկա էին հազարավոր երկրպագուներ, ովքեր 2 ժամ շարունակ վայելում էին իրենց սիրելի երաժիշտների կատարումները՝ չնայած եղանակային վատ պայմաններին եւ հորդառատ անձրեւին:

Խմբի թմբկահար Ջոն Դոլմայանը նոր լուսանկար է տեղադրել Instgram-ի իր էջում եւ շնորհակալություն հայտնել երկրապագուներին.

«Շնորհակալություն, Հայաստան»,- գրել է Ջոնը, ով համերգի ավարտից հետո ծնկի է իջել ու գլուխ խոնարհել երկրպագուների առաջ:



© NEWS.am STYLE