«Հարի Փոթերի» 69-ամյա աստղը ամուսնացել է 40 տարվա համատեղ կյանքից հետո

15:37   25 ապրիլի, 2015

Բրիտանացի դերասան Ալան Ռիքմանը ամուսնացել է իր ընտրյալի՝ Ռիմա Նորթի հետ։ Զույգն արդեն 40 տարի է միասին է ապրում, հայտնել է People-ը։

Bild թերթի խմբագիրը հարցրել է «Հարի Փոթերի» 69-ամյա աստղին, թե ինչպես է նրան հաջողվել այդքան տարի համերաշխ ապրել մի կնոջ հետ՝ առանց օրինականացնելու հարաբերությունները։

Ալանի պատասխանը ապշեցրել է բոլորին, քանի որ նա նշել է, որ վերջերս ամուսնացել է։

 «Մենք ամուսնացած ենք։ Վերջերս ենք ամուսնացել։ Հիանալի էր։ Արարողությանը ոչ մեկը ներկա չի եղել։ Հարսանիքից հետո մենք շրջեցինք Նյու Յորքում, իսկ հետո միասին ճաշեցինք»,- ասել է դերասանը։

Նշենք, որ Ալանն ու Ռիման ծանոթացել են 1965թ-ին, երբ դերասանը 29, իսկ ընտրյալի՝ 18 տարեկան էր։



© NEWS.am STYLE