Անջելինա Ջոլին մեղադրել է ՄԱԿ-ին սիրիացի փախստականների հարցում անգործության մեջ

12:06   25 ապրիլի, 2015

Ամերիկյան հայտնի դերասանուհի, ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան Անջելինա Ջոլին ապրիլի 24-ին մասնակցել է Անվտանգության խորհրդի նիստին եւ քննադատական ելույթ ունեցել՝ մեղադրելով ՄԱԿ-ին սիրիացի փախստականների հարցում անգործության մեջ։

«Նայելով Սիրիային կարելի է հասկանալ, որ ՄԱԿ-ն անզոր է պաշտպանել անմեղ մարդկանց։ Մեր անվճռականության պատճառով չպետք է վտանգի տակ դրվի հազարավոր երեխաների կյանքեր»,- նշել է Անջելինան։

Ջոլին, ով հաճախ է այցելում Իրաքում, Լիբանանում, Հորդանանում եւ Թուրքիայում գտնվող փախստականների ճամբարներ, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին առաջարկել է գնալ եւ հանդիպել պատերազմի զոհերին։

«Փախստականները չեն կարող գալ ՄԱԿ։ Միգուցե դուք գնանք նրանց մոտ»։

Նշենք, որ Ջոլին ակտիվ գործունեություն է ծավալում փախստականների պաշտպանության հարցում։ Փետրվարին նա անգամ Միջազգային կենտրոն է հիմնել, որ պետք է պայքարի պատերազմական շրջաններում կանանց սեռական բռնության ենթարկելու դեմ։

 

Աղբյուրը՝  The Jerusalem Post

 



© NEWS.am STYLE