47-ամյա Նիկոլ Քիդմանը վերադառնում է բրիտանական թատերաբեմ

16:13   25 ապրիլի, 2015

Հայտնի դերասանուհի Նիկոլ Քիդմանը 17 տարի ընդմիջումից հետո վերադառնում է բրիտանական թատերաբեմ, հայտնել է Glamour Magazine-ը։ «Լուսանկար 51» ներկայացումը կարելի է տեսնել սեպտեմբերի 14-ից մինչեւ նոյեմբերի 21-ը։ Ներկայացման ռեժիսորն է Մայքլ Գրանդաժը։

Քիդմանը մարմնավորելու է բրիտանացի գիտնական եւ կենսաքիմիկոս Ռոզալինդ Ֆրանկլինի (1920-1958) կերպարը, ով մեծ ներդրում ունի ԴՆԹ-ի հայտնագործման հարցում։

«Ինձ շատ հետաքրքիր է խաղալ այս ներկայացման մեջ, քանի որ հեղինակը կին է եւ նվիրված է մի կնոջ, ում շատերը չեն ճանաչում»,- ասել է Քիդմանը՝ նշելով, որ այս դերը նա նվիրում է իր հայրիկին, ով մահացել է 2014թ-ի սեպտեմբերին։  



© NEWS.am STYLE