Քիմ Քարդաշյանի խորթ հայրն իրեն կին է անվանել

13:06   25 ապրիլի, 2015

Ամերիկյան հայտնի մարզիկ, Օլիմպիական չեմպիոն (1976),  Քիմ Քարդաշյանի խորթ հայր Բրյուս Ջեները ուրբաթ երեկոյան եղել է Դիանա Սոյերի հաղորդման հյուրը (ABC հեռուստաընկերություն)։ Բրյուսը պատմել է իր սեռական կողմնորոշման խնդրի մասին եւ նշել, որ այլեւս չի ցանկանում ապրել կեղծիքի մեջ։

«Ես կին եմ։ Ես ինձ ավելի շատ կին եմ համարում, քան տղամարդ։ Ես այլեւս չեմ կարող։ Ես ավելի կանացի, քան առնական մտածելակերպ ունեմ։ Սակայն դեռեւս իմ մեջ տղամարդուն բնորոշ որոշակի մասեր կան, բայց միեւնույնն է, կողմնորոշմամբ ինձ կին եմ զգում։ Ես նույնասեռական չեմ, ես միշտ հետերոսեքսուալ եմ եղել, ապրել կնոջս եւ երեխաներիս հետ»։

Նման աղմկահարույց հայտարարությունից հետո ԶԼՄները փորձել են հասկանալ Բրյուսի նախկին կնոջ եւ երեխաների վերաբերմունքը։

«25 տարի ես նրան իմ ամուսինն ու երեխաներիս հայրն եմ համարել, իսկ այժմ նրան կարող եմ հերոս կոչել»,- սոցիալական կայքերից մեկում գրել է Քրիս Ջեները։

«Սերը գեղեցիկ կյանքով ապրելու խիզախություն է։ Բրյուսը սեր է։ Ես սիրում եմ քեզ, Բրյյուս»,- գրել է Քիմ Քարդաշյանը։

«Ես այնպե՜ս եմ հպարտանում քեզնով։ Մեր հայրերը մեր հերոսներն են»,- գրել է Քլոեն։

«Ես հպարտանում եմ իմ հայրիկով։ Նա իր անվախ քայլով կարող է փոխել աշխարհը։ Սա մեծ պատիվ է ինձ համար»,- ավելացրել է Քորթնին։

«Ես սիրում եմ քեզ ու հպարտանում եմ քեզնով, իմ հերոս»,- գրել է Քենդալ Ջեները։

«Իհարկե ինձ համա դժվար էր լսել դա։ Ես հպարտանում եմ քեզնով, հայրիկ։ Դու այնքան քաջ ես։ Իմ հերոսն ես»,-գրել է Քայլի Ջեները։

 

 

Աղբյուրը՝ Daily Mail



© NEWS.am STYLE