«Կոմիտասը չափանիշ է, նրան հետեւելը ճիշտ է». Տիգրան Մանսուրյան

12:24   25 ապրիլի, 2015

Այսօր՝ ապրիլի 25-ին, ԹՈՒՄՈ կենտրոնը մեկտեղել է երաժշտասերներին ու ոլորտի մասնագետներին: Երաժիշտներ Տիգրան Մանսուրյանը, Սերժ Թանկյանը, Տիգրան Համասյանը, Լիլիթ Պիպոյանը եւ Արթուր Ավանեսովը կենտրոնում ընթացող համաժողովում խոսում են հայ երաժշտության խնդիրների մասին:

Համաժողովին ներկա կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը, խոսելով միջնադարյան երաժշտության մասին, ասաց.

«Պոեզիան մեզ հետ է ամբողջությամբ եւ միշտ: Ոչ միայն սերը, որը հավերժական է, այլեւ մեր պատմության ընթացքն իր էջերի նմանություններն ունի:

Երաժշտությունն, ըստ էության, շատ հիմնավոր եւ ակադեմիական երեւույթ է: Մենք մեր զգացողություններն արտահայտել ենք այնպիսի երաժշտւթյամբ, որը համապատասխանում է մեր հայերենին: Մենք թեւակոխել ենք կոմպոզիտորական մտածողության շրջան դեռեւս 100 տարի առաջ»,-նշեց Մանսուրյանը՝ հավելելով, որ մեզ համար Կոմիտասը չափանիշ է, ուստի նրան հետեւելը ճիշտ է:

Շուշան Շատիկյան



© NEWS.am STYLE