«Հայկական երգերի մեջ մելամաղձոտությունը շատ է». Սերժ Թանկյան

12:45   25 ապրիլի, 2015

Հայկական երգերի մեջ մելամաղձոտությունը շատ է. այսօր ԹՈՒՄՈ կենտրոնում ընթացող երաժշտական համաժողովի ընթացքում հայտարարեց Սերժ Թանկյանը:

Նրա խոսքով՝ այդ մելամաղձոտությունը, սակայն շատ է տարբերվում, օրինակ, հենց հարեւան թուրքերի մելամաղձից: «Ես չեմ կարող բացատրել, բայց դա այնպիսի մելամաղձոտություն է, որը ցանկանում ես կիսել այլոց հետ»,-ասաց Թանկյանը:

Համաժողովին ներկա Լիլիթ Պիպոյանն առարկեց. «Բայց քո երգերն ընդհանրապես մելամաղձոտ չեն», ինչին ի պատասխան Սերժ Թանկյանն ասաց՝ «Իսկապե՞ս, ուրեմն՝ ես չգիտե՞մ իմ երգերը»:

Շուշան Շատիկյան



© NEWS.am STYLE