«Հայկական երգը ամենակարեւորն է». Տիգրան Համասյան

13:00   25 ապրիլի, 2015

Հայկական երգը ամենակարեւորն է. այս մասին այսօր ԹՈՒՄՈ կենտրոնում ընթացող երաժշտական համաժողովի ընթացքում հայտարարեց ջազ-դաշնակահար Տիգրան Համասյանը:

Խոսելով հայկական երաժշտության մասին, նա ասաց.

«Վեց-յոթ տարի է՝ հայկական երաժշտություն նվագում եմ ոչ հայերի հետ, քանի որ իմ խմբի անդամները հայեր չեն, բայց նրանք շատ հետաքրքիր են ընկալում մեր երաժշտությունը: Հայկական երգը ամենակարեւորն է, ընդհանրապես՝ հայ լինելը: Հայերեն լեզուն է, որ երգը դարձնում է հայկական: Եթե չլինի լեզուն, չեն լինի հայերը»:

Շուշան Շատիկյան



© NEWS.am STYLE