Կոնչիտա Վյուրսթն առաջին ալբոմը ներկայացնելու է Ավստրալիայում

17:19   25 ապրիլի, 2015

«Եվրատեսիլ» 2014-ի հաղթող Կոնչիտա Վյուրսթը իր նոր ալբոմը ներկայացնելու է Ավստրալիայում։ Երգչուհին համերգային շրջագայության է պատրաստվում, որը մեկնարկելու է ապրիլի 30-ին, տեղեկացրել է news.com.au-ը։ Նոր ալբոմը կոչվելու է «Կոնչիտա», որը վաճառքում կհայտնվի մայիսի 15-ից։ Ձայնասկավառակում անպայման տեղ կգտնեն ինչպես հայտնի «Rise Like A Phoenix», «Heroes», «You Are Unstoppable» երգերը, այնպես էլ նոր ստեղծագործություններ։

«Այս ալբոմը շատ թանկ է ինձ համար, քանի որ առաջինն է, ուստի ամենասպասվածը։ Այս ալբոմը ցանկանում եմ նվիրել իմ երկրպագուներին, ովքեր սատարել են ինձ այս մեկ տարվա ընթացքում, եւ հուսով եմ, որ ալբոմը դուր կգա նրանց»,-ասել է Կոնչիտան։

 



© NEWS.am STYLE