Ջոնի Դեպի եւ Վանեսա Պարադիի 15-ամյա դուստրը՝ Oyster-ի ֆոտոշարքում

19:09   25 ապրիլի, 2015

Ջոնի Դեպի եւ Վանեսա Պարադիի 15-ամյա դուստրը՝ Լիլի-Ռոուզը, նկարահանվել է Oyster ամսագրի ֆոտոշարքում։

Նկարահանումները կատարվել են Լոս Անջելեսում։

Ֆոտոշարքն իրականացրել են հայտնի լուսանկարիչներ Դանա Բուլոսն ու Մեգի Սիլվերմանը։

Հիշեցնենք, որ Ջոնի Դեպն ու Վանեսա Պարադին բաժանվել են 2012թ-ին՝ 14 տարի համատեղ ապրելուց հետո։ Նշենք, որ Դեպն ու Վանեսա Պարադին օրինական ամուսիններ չեն եղել եւ ունեն երկու երեխա՝ Լիլի-Ռոուզն ու Ջեքը։



© NEWS.am STYLE