Ինչու՞ է մարում սեքսով զբաղվելու ցանկությունը

23:15   29 ապրիլի, 2015

Շատ զույգեր բախվում են բավականին տհաճ մի իրավիճակի, երբ մի քանի տարի համատեղ ապրելուց հետո այլեւս չենք ցանկանում սեքսով զբաղվել։  Ֆրիգիդություն եզրույթը նշանակում է անտարբերություն սեքսի նկատմամբ։ Իհարկե, սա կարող է տարբեր շարժառիթներ ունենալ, քանի որ սեռական կյանքի վրա ազդող մի շարք գործոններ կան։  Քննարկենք ֆրիգիդության առաջացման մի քանի պատճառ։

Օրգանիզմի յուրահատկություն

Ըստ որոշ ուսումնասիրությունների՝ կանաց մոտ սեքսով զբաղվելու բուռն ցանկությունը առաջանում է ծննդաբերությունից հետո։ Օրգազմը բավականին բարդ մեխանիզմ ունի, որը տեղի է ունենում ուղեղի հատուկ ազդակների շնորհիվ, որոնք փոխանցվում են նեյրոնային կապերի միջոցով։ Վերջիններս երբեմն վերջնականապես ձեւավորվում են 20. 30 կամ անգամ 40 տարեկանում։

Ագրեսիվ ազդեցություն

Մարդու գրգռվածությունը շատ հեշտությամբ կարող է խանգարվել որոշ ազդեցությունների հետեւանքով։ Սեռական ցանկության վրա կարող են ազդել հոգնածությունը, դեպրեսիան, հիվանդությունները, որոշ դեղահաբերի ընդունումը եւ այլն։ Ուստի, առաջին հերթին պետք է հասկանալ պատճառը, ազատվել դրանից, եւ սեռական կյանքը կրկին հաճույք կպատճառի ձեզ։

Երկար դադար

Եթե կինը տեւական ժամանակ ստիպված սեքսով չի զբաղվում (նա միայնակ է, ամուսինը կողքին չէ), ապա նա այնքան էլ մեծ ցանկություն չի տածում սեքսով զբաղվելու համար։ Դրանից խուսափելու համար կարելի է ձեռնաշարժությամբ զբաղվել։

Դաժան փորձ

Եթե կինն իր կյանքում սեռական բռնության է ենթարկվել կամ կոպիտ վերաբերմունքի արժանացել, ապա նա կարող է խուսափել սեռական մերձեցումից, ինչը բացասաբար է ազդում կնոջ առողջության վրա։ Ուստի, կինը պետք է ավելի ուշադիր զուգընկերոջ ընտրության հարցում, իսկ զուգընկերը պետք է ավելի զգայուն լինի եւ փորձի հասկանալ նրան։

 

Աղբյուրը՝ Liza.ua



© NEWS.am STYLE