Ռոբերտ Դաունի-կրտսերն առաջին անգամ ցուցադրել է իր 5-ամսական դստերը

20:12   25 ապրիլի, 2015

Դեւիդ Լաթերմանի Late Night Show շոուի ժամանակ Ռոբերտ Դաունի-կրտսերն առաջին անգամ ցուցադրել է իր 5-ամսական դստերը՝ Էվրի Ռոելին։

Դաունի-կրտսերն, ով արդեն մեկ անգամ խափանել է իր հարցազրույցներից մեկը, պատմել է, որ երեք երեխա ունի՝ 21-ամյա Ինդիոն, 3-ամյա Էքսոնը եւ 5 ամսական Էվրի Ռոելը։

Ի դեպ, Ռոբերտ Դաունին նշել է, թե ինչ իմաստ ունի դստեր անունը։ Անվան առաջին հատվածն ընտրվել է, քանի որ պարզապես լավ է հնչում, իսկ երկրորդ մասը յուրահատուկ նշանակություն ունի։ Անվան առաջին երկու տառերը խորհրդանշում են դերասանի հայտնի հայրիկի եւ իր կնոջ մայրիկի անունների առաջին երկու տառերը (հայրը՝ Ռոբերտ Դաունի-ավագ, կնոջ մայրը՝ Ռոզի)։ Իսկ վերջին երկու տառերը հայտնի դերասանի մայրիկի՝ Էլիոթի անվան հետ է կապված։



  

Աղբյուրը՝ EOnline

 



© NEWS.am STYLE