Գենտի հայ համայնքի միջոցառումը՝ նվիրված Ցեղասպանության 100-րդ տարելիցին

09:07   26 ապրիլի, 2015

Բելգիական Գենտ քաղաքի հայերը հարգանքի տուրք են մատուցել Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին՝ կազմակերպելով գեղեցիկ միջոցառում:

EAK բարեգործական կազմակերպության տնօրեն Էլիզա Աթադջյանի կազմակերպած երեկոյին մասնակցել են Բելգիայում Հայաստանի դեսպանության հյուպատոս Հրաչ Հովհաննիսյանը եւ Գենտի եպիսկոպոս Լուկ Վան Լոյը: Միջոցառման բացումը կատարել են երգչուհի Kéyoh-ը (Կարինե Օհանյան) եւ նրա նշանածը՝ երգիչ Ջեյսոն Մքնայթը:

Մանրամասները՝ տեսանյութում: 



© NEWS.am STYLE