Սոֆիա Բուշի նախկին ընկերը մահացել է Նեպալում

12:35   27 ապրիլի, 2015

Օրեր առաջ Նեպալում հզոր երկրաշարժ է եղել, որը ավերել է մայրաքաղաք Կատմանդուն եւ խլել հազարավոր մարդկանց կյանքեր։ Daily Mail-ը տեղեկացրել էր, որ Էվերեստի ստորոտում տեղակայված ճամբարի ալպինիստները նույնպես մեծապես տուժել են։ Ձնահոսքի պատճառով մահացել է18 մարդ։

People-ը հաղորդել է, որ զոհված ալպինիստներից մեկը Դանիել Ֆրենդինբուրգն էր, ով Google ծրագրի ղեկավարն էր։ Նա նաեւ հայտնի դերասանուհի Սոֆիա Բուշի նախկին ընկերն էր։ Ֆրենդինբուրգը գլխի լուրջ վնասվածք է ստացել եւ մահացել։

Իմանալով այս մասին՝ Սոֆիա Բուշը Instagram-ում գրել է.

«Այսօր ես հազիվ եմ փորձում հավաքել իմ կոտրված սրտի բեկորները։ Նա ինձ համար լավագույն անձնավորությունն էր աշխարհում...»,- գրել է Սոֆիան։



© NEWS.am STYLE