Ռեփեր Թիգան Քիմ Քարդաշյանի կրտսեր քրոջ անունով դաջվածք է արել

12:02   27 ապրիլի, 2015

Անցյալ շաբաթ Քիմ Քարդաշյանի կրտսեր քույրը՝ Քայլի Ջեները, հայտնվել էր տհաճ իրավիճակում։ Նրա այժմյան ընկերոջ՝ ռեփեր Թիգայի նախկին ընկերուհի Բլեյք Չայնան ծաղրել էր 17-ամյա Քայլիին։

Մինչ աղջիկները հարաբերություններ են պարզում, 25-ամյա ռեփերը Քայլիի անունով նոր դաջվածք է արել։ Քարդաշյանների ընտանիքի ֆան էջերից մեկը մի նոր լուսանկար է հրապարակել, որում հստակ երեւում է Թիգայի նոր դաջվածքը։



© NEWS.am STYLE