«Նոր ալիք-2015»-ում Հայաստանը կներկայացնի Գրիգոր Կյոկչյանը

09:28   27 ապրիլի, 2015

«Նոր ալիք-2015» երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի Գրիգոր Կյոկչյանը. այս մասին տեղեկանում ենք երգչի ֆեյսբուքյան էջից, որտեղ նա հրապարակել է նոր լուսանկար եւ գրել.

«Ուզում եմ Ձեզ հետ կիսել իմ ուրախությունը...Այս տարի ՆՈՐ ԱԼԻՔ մրցույթում Հայաստանը ներկայացնելու եմ հենց ես»:

Հիշեցնենք, որ այս տարի մրցյութը կանցկացվի ոչ թե Յուրմալայում, ինչպես անցկացվել է նախկինում, այլ Սոչիում՝ օգոստոսի 25-ից 30-ը:



© NEWS.am STYLE