Քիմ Քարդաշյանի դուստրը սելֆի-աստղ է դառնալու

11:01   27 ապրիլի, 2015

Քիմ Քարդաշյանը դստերը սովորեցնում է սելֆիի գաղտնիքներ։ People-ը տեղեկացրել է, որ 34-ամյա հայուհին պատմել է, որ նրա 22 ամսական դուստրը՝ փոքրիկ Նորթը, սելֆիների մեծ սիրահար է։

«Նորթը սելֆիների տաղանդ ունի։ Նա դեռ չի հասկանում, թե ինչ է անում, բայց իր մոտ հրաշալի է ստացվում։ Մի անգամ նա իմ համակարգչով խաղալիս Photo Booth-ի միջոցով լուսանկարվել էր, եւ բավականին հաջողված լուսանկարներ էին ստացվել։ Այժմ մենք հաճախ ենք միասին լուսանկարվում։

Իսկ ինչ վերաբերում է նրա դաստիարակությանը, ապա մայրս եւ տատիկս մեզ բավականին խիստ են մեծացրել եւ ընտանիքին նվիրված լինելը արմատացած է մեր մեջ։ Նորթը հետաքրքրվում է երաժշտությամբ, դաշնամուրի դասերի է գնում, ինչպես նաեւ բալետ է սիրում։ Նա շատ ակտիվ երեխա է եւ արագ է մեծանում»,-ասել է Քիմը։



© NEWS.am STYLE