Ջոշ Գրոբանն առաջին անգամ գլխավորել է Բրիտանիայում ամենահայտնի ալբոմների հիթ-շքերթը

16:42   27 ապրիլի, 2015

Ամերիկյան հայտնի կատարող Ջոշ Գրոբանը առաջին անգամ գլխավորել է Բրիտանիայում ամենահայտնի ալբոմների հիթ-շքերթը։ Արտիստը հայտնվել է առաջին տեղում իր «Stages» ալբոմի շնորհիվ, որտեղ հիմնականում ընդգրկված են բրոդվեյան ներկայացումների հայտնի երգերի քավեր տարբերակներ։  

Նշենք, որ Գրոբանի 2013թ-ին թողարկված ալբոմը՝ «All That Echoes»-ը, այդ տարի հայտնվել էր իններորդ տեղում։

Ներկայացնում ենք այս շաբաթվա ամենահայտնի ու վաճառված ալբոմների տասնյակը՝

 1. Ջոշ Գրոբանը – Stages;

2. Փոլ Սայմոն – The Ultimate Collection;

3. Էդ Շիրան – x;

4.Սեմ Սմիթ – In the Lonely Hour;

5. Ջեյմս Բեյ – Chaos and the Calm;

6. Alabama Shakes – Sound And Color;

7. Մեգան Թրեյնոր– Title;

8. Սիա – 1000 Forms of Fear;

9. Ջորջ Էզրա – Wanted On Voyage;

10. Թեյլոր Սվիֆթ – 1989.



Աղբյուրը՝ Apelzin 



© NEWS.am STYLE