Արիանա Գրանդե եւ Թեյլոր Սվիֆթ՝ Radio Disney Music Awards-ի մրցանակակիրներ

18:10   27 ապրիլի, 2015

Շաբաթ Լոս Անջելեսում կայացել է Radio Disney Music Awards մրցանակաբաշխությունը։ The Hollywood Reporter-ը տեղեկացրել է, որ Արիանա Գրանդեն միանգամից երեք մրցանակների են արժանացել՝ «Լավագույն երգչուհի», «Տարվա լավագույն երգ», «Ամենաքննարկված արտիստ», իսկ Թեյլոր Սվիֆթն իր «Shake It Off» երգով հաղթել է «Լավագույն պարային երգ» անվանակարգում։

Ռեփ-կատարող Becky G ստացել է երկու մրցանակ՝ «Ամենագրավիչ երգ» եւ «տարվա ոճ»։

«Լավագույն երգիչ» ճանաչվել է Էդ Շիրանը, իսկ «Լավագույն  խումբ»՝ One Direction-ը։

 



© NEWS.am STYLE