Քլոե Քարդաշյանը չի ամուսնալուծվի Լամար Օդոմից

17:05   27 ապրիլի, 2015

Վերջերս ԶԼՄներում լուրեր են տարածվել, որ Քլոե Քարդաշյանը սիրային հարաբերություններ է սկսել եւ իր ամուսնու՝ Լամար Օդոմի (ի դեպ, վերջինս անցյալ տարի դավաճանել էր Քլոեին) եւ ռեփեր Ֆրենչ Մոնտանայի հետ։

TMZ-ն հայտնել է, որ Քլոեն եւ Լամարը դեռ պատրաստ չեն ամուսնալուծվել։ Զույգին մոտ կանգնած աղբյուրը ասել է, որ նրանք մտադիր չեն հաշտվել, սակայն չեն էլ ցանկանում վերջակետ դնել իրենց հարաբերություններին։ Աղբյուրը նշել է, որ Քլոեն մի «գեղեցիկ ժեստ» է ակնկալում Օդոմից, որը հարաբերություններին նոր ընթացք կտա։ Ասում են, որ Քլոեն չի ցանկանում ցավ պատճառել ու ամուսնալուծվել, բայց նաեւ կարծիք կա, որ նա դեռ սիրում է ամուսնուն։ 



© NEWS.am STYLE