Եվրատեսիլյան «Face The Shadow» երգը` «Genealogy»-ի կենդանի կատարմամբ

15:50   27 ապրիլի, 2015

«Եվրատեսիլ- 2015» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող` «Genealogy» խմբի վեց անդամները` Ինգա Արշակյանը (Հայաստան), Եսայի Ալթունյանը (Եվրոպա), Թամար Կապրելյանը (Ամերիկա), Վահե Թիլբյանը (Աֆրիկա), Ստեֆանի Թոփալյանը (Ասիա) եւ  Մերի- Ջին Օ' Դոհերթի Վասմաթզյանն (Ավստրալիա) այսօր Երեւանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ կատարեցին մի հատված` «Face The Shadow» երգից:

Նշենք, որ «Face The Shadow» («Առերեսվիր ստվերին») երգի երաժշտության հեղինակը Արմեն Մարտիրոսյանն է, իսկ խոսքերը գրել է Իննա Մկրտչյանը:

Հիշեցնենք, որ այս տարի «Եվրատեսիլ» մրցույթն անցկացվում է Վիեննայում` մայիսի 19-ին, 21-ին եւ 23-ին:  «Genealogy»-ին ելույթ է ունենալու առաջին կիսաեզրափակչում` մայիսի 19-ին, 2-րդ համարի ներքո:

Շուշան Շատիկյան



© NEWS.am STYLE