Սերժ Թանկյանը որդու եւ Ջոն Դոլմայանի հետ՝ Վանաձորում (ֆոտո)

16:01   27 ապրիլի, 2015

Հանրահայտ System of a Down խմբի անդամներ Սերժ Թանկյանը եւ Ջոն Դոլմայանը այժմ Վանաձորում են, որտեղ գտնվում է Թանկյանի կնոջ՝ Անժելա Մադաթյանի տունը։ Համացանցում հայտնվել են լուսանկարներ, թե ինչպես են երկրպագուները շրջապատել իրենց սիրելի երաժիշտներին եւ լուսանկարվում նրանց հետ։

Ի դեպ, Սերժ Թանկյանին ուղեկցել են նաեւ կինն ու որդին։ 


Հիշեցնենք, որ ապրիլի 25-ին, «Մոսկվա» կինոթատրոնում կայացավ «1915» հոգեբանական թրիլլերի երեւանյան պրեմիերան: Ֆիլմի սցենարի հեղինակը եւ ռեժիսորը Կարին Հովհաննիսյանն է՝ հայտնի քաղաքական գործիչ Րաֆֆի Հովհաննիսյանի որդին, գլխավոր դերերում հանդես են եկել Սիմոն Աբգարյանն ու Անժելա Սարաֆյանը: Երաժշտության հեղինակը Սերժ Թանկյանն է:

 

Լուսանկարները տրամադրել է Լիլիթ Ազարյանը



© NEWS.am STYLE