Տղամարդուն վերահսկող երեք կոճակ

21:22   1 մայիսի, 2015

Պարզվում է, որ գոյություն ունեն տղամարդուն վերահսկող երեք կոճակ, որոնք իհարկե, կօգնեն կանանց իրականացնել իրենց ցանկությունը՝ ղեկավարել տղամարդկանց։ Իսկ որո՞նք են դրանք, ինչպե՞ս կարելի է այդ կոճակներ օգնությամբ տղամարդուն ավելի ռոմանտիկ, մեծահոգի եւ պատասխանատու դարձնել։

Կոճակ 1

Տղամարդու համար ամենակարեւորը լավագույնը, ամենաուժեղը, ամենախելացին լինելն է։ Նույնիսկ եթե նա երբեք այդ մասին չի ասում, միեւնույնն է, նա հենց սա է ուզում լսել կնոջից։ Ուստի, կինը պետք է հիանա ու հպարտանա իր կողքին կանգնած տղամարդով։ Հետեւաբար, եթե նա հաջողություններ ու ձեռքբերումներ է ունենում, սակայն աջակցություն չի ստանում, տղամարդու մոտ նման կնոջից բաժանվելու ցանկություն է առաջանում։

Կոճակ 2

Տղամարդիկ սիրում են, երբ իրենցից խորհուրդ են հարցնում։ Ուստի, հարկավոր է մշտապես զրուցել, խորհուրդ հարցնել սիրելիից։ «Սիրելիս, ես կցանկանայի քո խորհուրդը լսել...» արտահայտությունը կարող է հրաշքներ գործել։ Ցույց տվեք, որ նրա կարծիքը կարեւոր է ձեզ համար, եւ դուք ցանկանում եք պատասխանատվությունը նրա ուսերին թողնել։ Այս դեպքում դուք ցույց եք տալիս, որ ընդունում եք նրա տեսակետը ու հաշվի եք առնում այն։ Արդյունքում դուք համատեղ որոշում եք ընդունում, ինչը կօգնի մեծացնել ձեր ազդեցությունն ու վերահսկողությունը տղամարդու վրա։

Կոճակ 3

Տղամարդկանց համար էական նշանակություն ունի նաեւ սեքսը։ Հետեւաբար, տղամարդիկ սիրում են, որ կինը ցույց է տալիս, որ տղամարդը ցանկալի է իր համար։ Զարմանալի չէ, որ սեքսից հետո տղամարդը ցանկանում է իմանալ, թե արդյոք նա հաճույք ստացել է, թե ոչ։ Այս հարցի պատասխանը շատ էական է. պետք է ասել, որ դա ձեր կյանքի լավագույն սեքսն էր։

 

Աղբյուրը՝ Creu.ru



© NEWS.am STYLE