Ինչպես է կինը ազդում տղամարդու հաջողության վրա

22:07   1 մայիսի, 2015

Եթե տղամարդու կողքին իմաստուն կին է կանգնած, ուրեմն նրա հաջողության հասնելու հավանականությունը շատ ավելի մեծ է։ Այս պարագայում տղամարդը դառնում է մեկը, ով կարող է գրավել ցանկացած կնոջ, սակայն իրականում նրա ձեռքբերումների մեծ մասը հենց ԿՆՈՋ շնորհիվ է։

Կինը սեքսուալ, հմայիչ, կանացի, զգայուն, խելացի, ներող ու սիրալիր էակ է, եւ հաջողակ, առնական, գործունյա տղամարդու կողքին հենց այսպիսի կին է կանգնած։

Չէ՞ որ եթե կինն ունի փոքրիկ ցանկություն տղամարդը փորձում է այն իրականացնել, եւ նոր նվաճումներ ու հաղթանակներ գրանցում։ Իսկ եթե կինը մեծ ցանկություններ ունի, ապա ձեռքբերումներն ավելի մեծ են լինում։

Սակայն տղամարդը կիրականացնի իր կնոջ ցանկությունը, եթե կինը հետեւում է իր կազմվածքին, խնամում իր մաշկը, գնում է մարզասրահ, աշխատում իր վրա, ճիշտ սնվում։ Արդյունքում նա լրացնում է իր ամուսնուն եւ բարձրացնում նրա անունն ու հեղինակությունը։

Իսկ եթե կինը անգործ նստած է, ոչինչ չի անում, բայց իր ցանկություններ է առաջ քաշում, ուրեմն տղամարդը չի կատարի այդ ցանկությունը եւ ոչ մի ձգտում չի ունենա իրականացնել այդ տեսակ կնոջ պահանջները։

.

 

 

Հեղինակ՝ Ալեքսանդր Պալիենկո via Creu.ru



© NEWS.am STYLE