Հազրեվարդը (ռոզմարին) մի շարք օգտակար նյութեր է պարունակում։ Դրանից մի շարք անուշաբույր եթերային յուղեր են պատրաստում եւ օգատգործում բժշկության ու կոսմետոլոգիայի բնագավառում։ Հազրեվարդը կարելի է կիրառել նաեւ մազերի խնամքի հարցում։ Առաջարկում ենք ընթերցել մի քանի բաղադրատոմս, որոնք կօգնեն մազերին առողջ տեսք հաղորդելու գործում։
Հազրեվարդով դիմակ՝ գլխամաշկի մերսման համար
Այս դիմակը նպաստում է մազերի աճին, ուստի այն խորհուրդ է տրվում կիրառել միայն մազաթափության խնդիր ունեցող անձանց։ Պատրաստման համար անհրաժեշտ է 2-3 կաթիլ հազրեվարդի եթերային յուղը լցնել քիչ քանակությամբ ջրի մեջ եւ ստացված լուծույթը քսել մազարմատներին ու գլխամաշկին։ Կես ժամ անց դիմակը պետք է լվանալ։
Հազրեվարդով դիմակ՝ թեփի դեմ
Այս դիմակի համար հարկավոր է երկու ճաշի գդալ երիժնակի յուղ եւ հինգ կաթիլ հազրեվարդի յուղ։ Ստացված լուծույթը պետք է քսել խոնավ մազերին եւ կես ժամ անց շամպունով լվանալ վարսերը։ Այս գործողությունը մի քանի անգամ (բուժման կուրսը ներառում է 15-20 պրոցեդուրա) կիրառելուց հետո արդյունքն արդեն նկատելի կլինի։
Աղբյուրը՝ 3koketki.ru