Մահացել է «Մատանիների տիրակալ» եւ «Հոբիթ» ֆիլմերի օպերատորը

13:33   28 ապրիլի, 2015

59 տարեկանում մահացել է «Մատանիների տիրակալ» եւ «Հոբիթ» ֆիլմերի օպերատոր Էնդրյու Լեսնին, հայտնել է The Hollywood Reporter-ը։

Տեղեկացնենք, որ Լեսնին արժանացել է «Օսկարի» «Մատանիների տիրակալ. մատանու եղբայրություն» ֆիլմի համար։ Ի դեպ, նա վերջերս էր ավարտել Ռասել Քրոուի մասնակցությամբ «Ջուր փնտրողը» ֆիլմի աշխատանքները։



© NEWS.am STYLE