«Ֆորսաժ-7»՝ ամենաեկամտաբեր ֆիլմը Չինաստանում

14:09   28 ապրիլի, 2015

«Ֆորսաժ-7»-ը դարձել է ամենաեկամտաբեր ֆիլմը չինական վարձույթում։ Առաջին 15 օրերի ընթացքում ֆիլմը վաստակել է 325,8 միլիոն դոլար՝ գերազանցելով «Տրանսֆորմերներ. բնաջնջման դարաշրջան» ֆիլմի ցուցանիշը (319 միլիոն դոլար)։

The Hollywood Reporter-ը տեղեկացրել է, որ այսպիսի հաջողությունը պայմանվորված է այն հանգամանքով, որ չինական China Film Group պետական ընկերությունը մեծ ներդրում ունի «Ֆորսաժ-7»-ի նկարահանման համար անհրաժեշտ բյուջեում։ Ըստ որոշ տվյալների՝ 10 տոկոս, ինչը բավականին մեծ  գումար է կազմում։

Իսկ Universal հայտարարել է, որ «Ֆորսաժ-7» համարվել է բոլոր ժամանակների ամենաեկամտաբեր ֆիլմերից մեկը՝ տեղ գտնելով լավագույն հնգյակում։

1.«Ավատար» (2009) – $2,788 միլիարդ

2.«Տիտանիկ» (1997) – $2,187 միլիարդ

3.«Վրիժառուները» (2012) – $1,518 միլիարդ

4.« «Հարի Փոթերը եւ մահվան պարգեւները՝ մաս 2» (2011) – $1,341 միլիարդ

5.«Ֆորսաժ 7» (2015) – $1,32 միլիարդ



© NEWS.am STYLE