Հմայիչ Մըրայա Քերին մեծ իրարանցում է առաջացրել Լաս Վեգասում

14:34   28 ապրիլի, 2015

Հմայիչ Մըրայա Քերին մեծ իրարանցում է առաջացրել Լաս Վեգասում, ուր նա հայտնվել է ռետրո ոճի, հազվադեպ հանդիպող վարդագույն մեքենայով։


45-ամյա երգչուհուն դիմավորել են բազմաթիվ երկրպագուներ, ովքեր նրան տեսնելու եւ լուսանկարվելու համար հավաքվել էին Caesars Palace-ի հյուրանոցի մոտ։


Երգչուհու այցը պայմանավորված էր այն հանգամանքով, որ նա մայիսին մենահամերգ է տալու Լաս Վեգասում, ուստի մի որոշ ժամանակ պատրաստվում է մնալ այստեղ։


Ըստ որոշ աղբյուրների՝ երգչուհին այդ համերգից կվաստակի 30 միլիոն դոլար։

Նշենք, որ երեկ Մըրայա Քերին YouTube-ի իր ալիքում ներկայացրել է նոր «Infinity» երգի աուդիո տարբերակը, որն ընդգրկվելու է երգչուհու «Number 1 to Infinity» ալբոմում։



© NEWS.am STYLE