Իոսիֆ Կոբզոնին արգելել են տեսնել թոռներին

17:43   28 ապրիլի, 2015

Իոսիֆ Կոբզոնը անկեղծ հարցազրույց է տվել ու պատմել, որ պատժամիջոցների պատճառով նա չի կարող տեսնել իր դստերն ու թոռներին, հայտնել է «Дни»՝ վկայակոչելով «Русская служба новостей»-ին։

«Կինս անհանգստանում էր, քանի որ աղջիկս չորս թոռներիս հետ ապրում է Լոնդոնում։ Աղջկաս ամուսինը Ավստրալիայից է, բայց նրանք Անգլիայում են ապրում։ Ուստի, մենք չենք կարող այցելել ու հանդիպել նրանց»։

Սակայն հայտնի երգիչը չի հուսահատվում, քանի որ այժմ դուստրն է գալիս Ռուսաստան։

Ի դեպ, Կոբզոնը նշել է, որ պատժամիջոցների շնորհիվ նրա կյանքն ավելի է բարելավվել։

Նշենք, որ Եվրամիությունը կազմած սեւ ցուցակի մեջ ընդգրկված է նաեւ Իոսիֆ Կոբզոնը։



© NEWS.am STYLE