Բրիտանացի հայտնի դերասանուհին «հարձակվել է» Քիմ Քարդաշյանի խորթ հոր վրա

16:06   28 ապրիլի, 2015

Բրիտանացի հայտնի դերասանուհի Էլիս Իվը «հարձակվել է» Քիմ Քարդաշյանի խորթ հոր՝ Բրյուս Ջեների վրա, ով վերջերս հայտարարել էր, որ պատրաստվում է կին դառնալ։ «Սեքսը մեծ քաղաքում-2» ֆիլմի 33-ամյա աստղը Instagram-ի իր էջում գրել է.

«Ոչ Բրյուս, եթե պնդում ես, որ կնոջ կյանքով ես ապրել, ուրեմն երբեք Օլիմպիական չեմպիոն չէիր դառնա։ Դու հերոս չէիր լինի։ Դու բարդույթավորված աթլետ կլինեիր, ում հնարավորություն չէին տա ելույթ ունենալ։ Բրյուս դու հեշտոց ունե՞ս։ Քեզ ավելի քի՞չ են վարձատրում, քան կանանց։ Ուրեմն, դու կին չես։ իսկ ինչ վերաբերում է տրանսգենդերներին, ապա ես պաշտպանում եմ նրանց իրավունքները, ու դու ստիպված ես դժվարին ճանապարհ անցնել»,-գրել է դերասանուհին։



© NEWS.am STYLE