Ժիզել Բունդհենը մերկացել է բրազիլական Vogue-ի համար

17:05   28 ապրիլի, 2015

Ժիզել Բունդհենը, ով վերջին անգամ պոդիում է բարձրացել Colcci ցուցադրության ժամանակ Սան Պաուլուի նորաձեւության շաբաթի շրջանակներում, մերկացել է բրազիլական Vogue-ի համար։

Բրազիլական Vogue շապիկին, որի լուսանկարը նա տեղադրել է նաեւ Instagram-ում, Ժիզելը ցուցադրել է իր մերկ մարմինը։ Մյուս լուսանկարներում, որոնք դեռ հրապարակված չեն,  Բունդհենը ներկայացրել է չորս տարերքները՝ օդը, ջուրը, հողն ու հուրը։

Ֆոտոշարքն իրականցրել են լուսանկարիչներ Ինեզա վան Լամսվերդեն եւ Վինոդա Մաթադինան (Inez van Lamsweerde and Vinoodh Matadin)։

 

Աղբյուրը՝ USMagazine



© NEWS.am STYLE