«Մանկական նոր ալիք-2015» մրցույթի հայաստանյան մասնակցի անունը հայտնի է

17:26   28 ապրիլի, 2015

«Մանկական նոր ալիք-2015» երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի Մերի Քոչարյանը. այս մասին տեղեկանում ենք մրցույթի պաշտոնական կայքից:

Նշենք, որ ապրիլի 23-ին Մոսկվայի «Բորոդինո հոլ»-ում կայացել է մրցույթի կիսաեզրափակիչ փուլը, որի ընթացքում էլ հայտնի են դարձել եզրափակիչ անցած մասնակիցները։ Այսպիսով, 11-ամյա Մերին եզրափակչում է:

Հիշեցնենք, որ «Մանկական նոր ալիք-2015»-ը կանցկացվի Ղրիմում` օգոստոսի 11-13-ը:

Ի դեպ, օրեր առաջ հայտնի դարձավ նաեւ «Նոր ալիք-2015»-ում Հայաստանի ներկայացուցչի անունը: Նա Գրիգոր Կյոկչյանն է:




© NEWS.am STYLE