Ինչպես մարմելադ պատրաստել

20:18   2 մայիսի, 2015

Մարմելադ անունը ծագել է «marmelada» բառից։ Պորտուգալիայում այս բառն օգտագործում են սերկեւիլի մուրաբան անվանելու համար։ Ժամանակի ընթացքում սերկեւիլով եւ նարնջով պատրաստված մարմելադը լայն տարածում է գտնում Մեծ Բրիտանիայում, այնուհետեւ Գերմանիայում եւ Ֆրանսիայում։

Այսօր առաջարկում ենք համեղ եւ օգտակար մարմելադ պատրաստել տնային պայմաններում։

Մարմելադը պատրաստվում է պեկտինով, որը մաքրում է օրգանիզմը, կարգավորում նյութափոխանակությունը եւ  բարելավում աղիքների գալարակծկանքը։ Պեկտին կարելի է գնել հրուշակեղենի խանութներից, եւ ավելի նախընտրելի է ընտրել հեղուկ պեկտինը։ Եթե պեկտին չկա ձեռքի տակ, ուրեմն կարելի է նաեւ մրգեր օգտագործել՝ օրինակ, խնձոր։ Իսկ մարմելադն ավելի անուշաբույր դարձնելու համար հարկավոր է ցանկացած հատապտղի հյութ օգտագործել։

Այսպիսով, 1 կգ խնձորով մարմելադ պատրաստելու համար հարկավոր է խնձորը լվանալ, մաքրել, հեռացնել կորիզը, կտրատել ու եփել ջրի մեջ մինչեւ փափկի։ Այնուհետեւ ստացված զանգվածը պետք է քամել, իսկ խնձորներով՝ խյուս պատրաստել։ Հետո խյուսի մեջ հարկավոր է 600գր. շաքարավազ ավելացրել ու զանգվածը կրկին եփել մինչեւ շաքարավազը կլուծվի, իսկ զանգվածը կթանձրանա։ Իսկ ամենավերջում խնձորի մարմելադը պետք է լցնել հատուկ տարաների մեջ եւ սառեցնել։ Մարմելադը պատրաստ է, կարող եք վայելել։

 

 

Աղբյուրը՝ dietamaggi.ru



© NEWS.am STYLE