Սնկով ապուր. պատրաստման եղանակը

19:10   6 մայիսի, 2015

Սնկով ապուր կարելի է պատրաստել տարբեր տեսակի սնկերով, սակայն այն ավելի համեղ ու անուշաբույր կստացվի, եթե օգտագործեք շամպինիոն կամ սպիտակ սունկ։ Համաձայնեք, որ ավելի անուշահոտ ոչինչ չկա, քան սպիտակ սնկով պատրաստված ապուրը։ Այսպիսով, պատրաստում ենք սնկով ապուր...

Պատրաստման համար ձեզ անհրաժեշտ է՝

1լ. ջուր

20 թարմ շամպինիոն կամ 10 սպիտակ սունկ

1 սոխ

1 կանաչ սոխ

100 գր. թթվասեր

Աղացած սեւ պղպեղ

Մաղադանոսի արմատներ

Նեխուրի արմատներ

Աղ

Սունկը հարկավոր է լվանալ եւ եփել 700-800գր. ջրի մեջ։ Այնուհետեւ պետք է սոխը մանրացնել եւ տապակել արեւածաղկի կամ ձիթապտղի յուղի մեջ՝ ավելացնելով 100-150գր. ջուր ու եփել 7-10 րոպե։ Իսկ վերջում ավելացնել թթվասերը։

Հաջորդ քայլով հարկավոր է կտրատել մաղադանոսի եւ նեխուրի արմատները, տապակել դրանք, լցնել ջրի մնացած մասը եւ մանրացված կանաչ սոխը։

Այսպիսով, ստացված երեք առանձին զանգվածները կարելի է արդեն միախառնել ու եւս մի քանի րոպե եփել մինչեւ պատրաստ լինելը։

Բարի ախորժակ

 

Աղբյուրը՝ edimdoma.ru



© NEWS.am STYLE