Համացանցում հայտնվել է Dior-ի ոսկերչական հավաքածուի նոր կարճ հոլովակը

18:09   28 ապրիլի, 2015

Համացանցում հայտնվել է Dior-ի ոսկերչական «Rose des Vents» հավաքածուի նոր կարճ հոլովակը։ Ապրանքանիշի ստեղծագործական տնօրեն Վիկտուար դե Կաստելանը ստեղծել է չորս նմանատիպ անիմացիոն հոլովակ։ Առաջին պրոմո-հոլովակը, որում օգտագործված են հետաքրքրաշարժ նկարներ, արդեն հասանելի է համացանցում։

Հատկանշական է, որ «Rose des Vents» հավաքածուում օգտագործված է չորս տեսակի քար, որոնք խորհրդանշում են հորիզոնի չորս կողմերը. Մարգարիտ՝ հյուսիս, վարդագույն ծիածանաքար (օպալ)՝ արեւելք, փիրուզ՝ հարավ, լաջվարդյա քար՝ արեւմուտք։

Նշենք, որ հավաքածուում ներառված են թեւնոցներ, վզնոցներ, շղթաներ եւ այլն։

 

Աղբյուրը՝ Spletnik

 



© NEWS.am STYLE