Սակուրա փառատոնը՝ Կոպենհագենում. NEWS.am STYLE-ի բացառիկ ֆոտոշարքը

12:32   29 ապրիլի, 2015

Հանգստյան օրերին Կոպենհագենում տեղի է ունեցել Ճապոնիային նվիրված ավանդական Սակուրա փառատոնը (Copenhagen Sakura Festival), որի իմաստը կարելի է հասկանալ՝ նայելով ներկայացված լուսանկարները։

Նշենք, որ սակուրայի ծաղիկներով հիանալու եւ դա տոն դարձնելու ավանդույթը ձեւավորվել է Հեիան ժամանակաշրջանում (794—1185)։ Երբ Տոկիոյում ծաղկում էին սակուրայի առաջին ծաղիկները օդերեւութաբանական ծառայությունները միանգամից հաղորդում էին, որ սկսվել է սակուրայի ծաղկման շրջանը, որը սովորաբար համընկնում էր մարտի 20-25 ընկած ժամանակահատվածին։ Սակուրայի ծաղկունքը շարունակվում էր մոտ երկու շաբաթ, եւ դա մեծ տոն էր բնակիչների համար։

 

 

Լուսանկարները՝ Սարա Մարգարյանի



© NEWS.am STYLE