«Հարի Փոթերի» աստղ. «Անձնագիրս Քիմ Քարդաշյանի մոտ էր հայտնվել»

10:13   29 ապրիլի, 2015

«Հարի Փոթերի» աստղ Թոմ Ֆելթոնը հայտնվել է մի հետաքրքիր իրավիճակում։ Օրեր առաջ 27-ամյա դերասանը ստիպված է եղել մնալ ու սպասել Նյու Յորքի օդանավակայանում, քանի որ անձնագիրն ու հեռախոսը կորցրել էր Լոս Անջելեսի օդանավակայանում։

«Կորցնել հեռախոսն ու անձնագիրը մեկ օրում», - Instagram-ում գրել էր դերասանը (բայց թե ում հեռախոսով էր գրառում կատարել, դեռ հայտնի չէ)։

Սկզբում դերասանի երկրպագուները վերադարձրել են նրա հեռախոսը, սակայն մինչ այդ նրանք սելֆի են արել ու ուղարկել Թոմին։

Իսկ հետո Թոմը երկրորդ գրառումն է կատարել՝ հրապարակելով իր եւ Քիմ Քարդաշյանի լուսանկարը։

«Հանգիստ, անձնագիրս գտնվել է։ Այն Քիմի մոտ էր»,- կատակել է Թոմը։

Բայց որոշ ժամանակ անց պարզվել է, որ անձնագիրը գտել է դերասան Ջեյմս Կորդենը, ով հավանաբար նրան ուղեկցել է Լոս Անջելեսի օդանավակայանում։

Աղբյուրը՝ Daily Mail



© NEWS.am STYLE