Վարսակի փաթիլներով կարկանդակ

19:18   3 մայիսի, 2015

Այս կարկանդակը հիանալի նախաճաշ է ձեր եւ ձեր երեխաների համար, ուստի առաջարկում ենք այն ներառել բաղադրատոմսերի ձեր գրքի մեջ։

Անհրաժեշտ բաղադրիչներն են՝ մեկ տուփ կարագ, մեկ բաժակ շաքարավազ, մեկ տուփ վանիլին, 3 ձու, մեկ բաժակ ալյուր, երկու բաժակ վարսակի փաթիլներ (Հերկուլես) եւ մեկ պտղունց աղ։

Միջուկի համար հարկավոր է 200գր. պաղպաղակ կամ նույնքան թարմ հատապտուղ։

Պատրաստման եղանակը. կարագը պետք է տրորել, ավելացնել շաքարավազն ու վանիլինը։ Ստացված զանգվածը հարելուց հետո պետք է ավելացնել ձուն, ալյուրն ու վարսակի փաթիլները եւ շարունակել հարել։ Եթե ցանկանում եք, որ կարկանդակն ավելի բարձր ու փարթամ լինի, ապա  պետք է նաեւ մի քիչ սոդա ավելացնել։

Խմորն արդեն պատրաստ է։ Այն պետք է լցնել հատուկ տարաների մեջ, վերեւում բալ դնել ու շաքարավազ լցնել։ Տարաները հարկավոր է տեղափոխել ջեռոց եւ եփել +180 աստիճան ջերմաստիճանի տակ։ Կարկանդակը կարմրելուց հետո կարելի է հանել ջեռոցից ու մատուցել։

Բարի ախորժակ

 

Աղբյուրը՝ retsepty-blyud.ru 

 



© NEWS.am STYLE