Օրվա ո՞ր ժամին է սեքսով զբաղվելու ցանկություն առաջանում

23:19   9 մայիսի, 2015

Lovehoney սեքս-խաղալիքների ապրանքանիշը հարցում է անցկացրել եւ պարզել, որ տղամարդկանց համար սեքսով զբաղվելու համար լավագույն ժամերն են առավոտյան 7.54 եւ երեկոյան 23.21-ը։ Կանայք նախընտրում են սեքսով զբաղվել երեկոյան 23։00-ից մինչեւ կեսգիշերն անց ժամը 2-ը։ Ըստ հարցման արդյունքները տղամարդկանց մոտ սեռական ցանկությունը  արթնանում է մինչեւ կեսօր՝ հատկապես առավոտյան 6-ից մինչեւ 9-ը։ Հարցվածների միայն 11%-ն է նախապատվություն տալիս առավոտյան ժամերին, իսկ 16%-ը սեքսով է զբաղվում քնելուց առաջ։

Անցկացված հարցումը ցույց է տվել նաեւ, որ սովորաբար կանանց  68%-ը, իսկ տղամարդկանց 63%-ը սիրում են սեռական հարաբերություններ ունենալ այնպիսի զուգընկերների հոտ, ովքեր ժամային այլ նախընտրություններ ունեն։

Հարցման արդյունքների ամբողջական պատկերը՝

Առավոտյան 6-9: տղամարդիկ- 28%, կանայք - 11%

9.01-13.00: տղամարդիկ - 10% կանայք - 9%

13.01-16.00: տղամարդիկ - 5% կանայք - 8%

16.01-18.00: տղամարդիկ - 3% կանայք - 4%

18.01-20.00: տղամարդիկ - 5% կանայք - 6%

20.01-21.00: տղամարդիկ - 10% կանայք - 9%

21.01-23.00: տղամարդիկ - 18% կանայք - 22%

23.01-02.00: տղամարդիկ - 16% կանայք - 25%

2.01-6.00: տղամարդիկ - 3% կանայք - 3%

Աղբյուրը՝ Lady.ru

 



© NEWS.am STYLE