Սոսո Պավլիաշվիլի. «Պետք է բղավել Հայոց ցեղասպանության մասին»

17:35   2 մայիսի, 2015

Մայիսի 2 ին Երեւան է ժամանել հայտնի երգիչ Սոսո Պավլիաշվիլին։ Վերջինս Հայաստանում համերգ է տալու երգչուհիներ Անչոկի եւ Նարի Հարությունյանի հետ։

Լրագրողների հետ զրուցելիս երգիչը խոսել է Հայոց ցեղասպանության մասին։ Նա նաեւ նշել է, որ Հայաստանն իրեն շատ հարազատ երկիր է։ 

«Ես այցելել եմ Ծիծեռնակաբերդ, եւ ինձ համար դա մի իրադարձություն է, որի մասին պետք է բղավել, ոչ թե պարզապես խոսել, որպեսզի այլեւս երբեք այն չկրկնվի։ Իհարկե, Ցեղասպանության ճանաչումը ոչ միայն հայ ժողովրդի, այլեւ մեզանից յուրաքանչյուրի հաղթանակն է։ Իսկ եթե կան մարդիկ, ովքեր դեռ չեն ճանաչում, ուրեմն հարկավոր է բղավել դրա մասին»,- ասաց երգիչը։

Ի դեպ, Պավլիաշվիլին զուգերգ է ձայնագրել Նունե Եսայանի հետ։ «Երեւան» կոչվող երգի պրեմիերան տեղի կունենա այսօր երեկոյան կայանալիք համերգի ժամանակ։

Զրույցի մանրամասները կարող եք դիտել տեսանյութում։



© NEWS.am STYLE