Սոսո Պավլիաշվիլին իր երեւանյան համերգի ժամանակ հարգել է Ցեղասպանության զոհերի հիշատակը

00:14   3 մայիսի, 2015

Մայիսի 2-ին Երեւանի Մարզահամերգային համալիրում երգչուհիներ Անչոկի եւ Նարի Հարությունյանի հետ համատեղ համերգի ընթացքում Սոսո Պավլիաշվիլին հարգել է Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը՝ նրանց նվիրելով իր կատարումներից մեկը: Նախքան երգելը, Պավլիաշվիլին ասել է.

«Չենք մոռանալու, թե ինչպես են կոտորել մեր տատերին ու պապերին եւ թույլ չենք տալու, որ կոտորեն մեր թոռներին: Այդ ցավը փոխանցվում է սերնդեսերունդ, եւ մենք գնալով դառնում եք ավելի ու ավելի բարի եւ մոտենում Աստծուն»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Զվարթնոց» օդանավակայանում լրագրողների հետ զրույցում Պավլիաշվիլին ասել էր, որ Հայոց Ցեղասպանության մասին բղավել է պետք, որպեսզի այն այլեւս երբեք չկրկնվի:

Շուշան Շատիկյան



© NEWS.am STYLE