Սոսո Պավլիաշվիլիի երեւանյան համերգին ներկա էին նրա ծնողներն ու երկրպագուներ՝ Վրաստանից. ֆոտոռեպորտաժ

10:04   3 մայիսի, 2015

Մայիսի 2-ին Երեւանի Մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ Սոսո Պավլիաշվիլիի համերգը, որի բացումը կատարեցին երգչուհիներ Անչոկն ու Նարի Հարությունյանը: Վերջիններս մի քանի երգ կատարելուց հետո բեմահարթակը զիջեցին Սոսո Պավլիաշվիլիին: Շուրջ երկու ժամ տեւած համերգի ընթացքում Սոսոն կատարեց իր հիթերը, ինչպես նաեւ բոլորովին նոր երգ Երեւանի մասին՝ Նունե Եսայանի հետ:

Համերգի ընթացքում Պավլիաշվիլին հարգանքի տուրք մատուցեց Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին՝ նրանց նվիրելով իր կատարումներից մեկը:

Ի դեպ, երգչի երեւանյան համերգին ներկա էին նաեւ նրա ծնողները, ինչպես նաեւ երկրպագուներ՝ Վրաստանից: Նրանցից մեկն անգամ բեմ բարձրացավ, ծաղիկներ նվիրեց Սոսոյին, ապա մոտեցավ բարձրախոսին եւ հայտարարեց, որ Երեւան է եկել հատուկ Պավլիաշվիլիի համերգին մասնակցելու նպատակով:

Հատուկ Վրաստանից ժամանած իր երկրպագուների համար երգիչը վրացերեն երգ կատարեց:

Մանրամասները՝ NEWS.am STYLE-ի ֆոտոռեպորտաժում:

Տեքստը եւ լուսանկարները՝ Շուշան Շատիկյանի



© NEWS.am STYLE