Հաքերները «հարձակվել են» Օլեգ Գազմանովի վրա

11:33   4 մայիսի, 2015

Հաքերները ջարդել են Օլեգ Գազմանովի YouTube-ի ալիքը եւ ջնջել նրա «Вперед, Россия!» երգի տեսահոլովակը, հայտնել է «Дни»՝ վկայակոչելով LifeNews-ին:

Հատկանշական է, որ երկու օրվա ընթացքում տեսահոլովակը դիտել էին 150 հազար անգամ: Երգիչը կարծում է, որ աշխատանքը ջնջել են այն մարդիկ, ովքեր չեն ցանկանում տեսնել Ռուսաստանի զարգացումը:

«Ես երգը գրել եմ մայիսյան հաղթանակների տոնի առթիվ, որպեսզի այն միավորի մարդկանց: Սա ժամանակակից եւ հայրենասիրական երգ է Ռուսատանի մասին: Սա ձեռնտու է այն մարդկանց, ովքեր դեմ են Ռուսաստանի զարգացմանը», – LifeNews-ը մեջբերել է Գազմանովի խոսքերը:



© NEWS.am STYLE