Երգիչ MNEK-ը ներկայացրել է Շերի հիթի իր տարբերակը

16:09   4 մայիսի, 2015

Երգիչ MNEK-ը Soundcloud-ում  ներկայացրել է Շերի «Believe» հիթի իր տարբերակը։

Բրիտանացի արտիստը երգի վերջում մի քանի տող կատարել է նաեւ Էլի Գոլդինգի «Love Me Like You Do» ստեղծագործությունից։

Ավելի վաղ MNEK-ը ձայնագրել էր նաեւ Ջենիֆեր Լոպեսի «Waiting For Tonight» երգը, իսկ Մադոննայի «Frozen» ստեղծագործությունը այդպես էլ չի ստացվել, եւ MNEK-ը հուսով է, որ մի օր անպայման կներկայացնի այն։

Նշենք, որ արտիստի առաջին մինի-ալբոմը՝ «Small Talk»-ը, թողարկվել է այս տարվա մարտին։



Աղբյուրը՝ Apelzin



© NEWS.am STYLE