Քանիե Ուեսթը փոխել է իր նոր թողարկվող ալբոմի անվանումը

15:38   4 մայիսի, 2015

Հայտնի ռեփեր Քանիե Ուեսթը որոշել է փոխել իր նոր թողարկվող ալբոմի անվանումը։ «So Help Me»-ի փոխարեն նոր ալբոմը կունենա  «SWISH» անվանումը։

Այս մասին հայտնել է հենց Քանիեն՝ գրելով իր Twitter-յան էջում։ Ավելին, ռեփերը նշել է, որ այս անվանումը նույնպես ենթակա է փոփոխման։

«Ես փոխել եմ իմ նոր ալբոմի անվանումը եւ դարձրել «SWISH»։ Այն միգուցե կրկին փոփոխվի, բայց դեռ այսպես է նախատեսված»։



© NEWS.am STYLE