Քիմ Քարդաշյանի դստեր առաջին քայլերը Keeping Up With The Kardashians շոուի շրջանակներում

16:33   4 մայիսի, 2015

Քիմ Քարդաշյանի դուստր Նորթն իր առաջին քայլերն է արել Keeping Up With The Kardashians ռեալիթի-շոուի շրջանակներում։ Շաբաթ օրը ցուցադրված էպիզոդում Նորթը հայտնվել է Քանիե Ուեսթի հետ՝ վերջինիս «Only One» տեսահոլովակը նկարահանելիս։ Նշենք, որ ռեփեր Քանիե Ուեսթն ու Նորթը չեն նկարահանվում ռեալիթի շոուում, սակայն այս անգամ Քանիեն թույլ է տվել, որ հեռուստադիտողները տեսնեն տեսահոլովակի նկարահանման կուլիսային կադրերը։

«Ինչպիսի հիանալի տեսք ունեն նրան»,- Քիմն ասել է Քլոեին։

*

Նշենք, որ նկարահանման ժամանակ Քանիեն ու Նորթը քայլում են անձրեւի տակ, իսկ Քիմը անձրեւանոցով հետեւում է նրանց։

 

 

Աղբյուրը՝ Daily Mail




© NEWS.am STYLE