Ուիլ Սմիթը, Կարա Դելեւինը, Մարգո Ռոբին եւ ուրիշներ՝ «Ինքնասպանների ջոկատ» ֆիլմի առաջին կադրում

18:44   4 մայիսի, 2015

Համացանցում հայտնվել է «Ինքնասպանների ջոկատ» ֆիլմի առաջին կադրը։ Լուսանկարում, որը Twitter-ում տեղադրել է ֆիլմի սցենարիստ եւ ռեժիսոր Դեւիդ Էյրը, պատկերված են ֆիլմի գրեթե բոլոր դերասանները՝  Ուիլ Սմիթը, Կարա Դելեւինը, Մարգո Ռոբին. Ջայ Քորթնին, Ուել Նինամանը եւ այլոք։

Ավաղ, լուսանկարում պատկերված չէ Ջոքերը, որի կերպարը ֆիլմում մարմնավորում է Ջարեդ Լետոն։

Ըստ սյուժեի՝ իշխանությունները «հասարակության աղբ» համարվող  չարագործներին փրկության հնարավորություն են տալիս, սակայն վերջիններս ստիպված են մի դժվար առաքելություն կատարել, որը միգուցե մահացու լինի նրանց համար։



© NEWS.am STYLE